Թունիսը պատրաստ է անհրաժեշտության դեպքում քաղաքական ապաստան տրամադրել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին եւ նրա մերձավորներին: Այս մասին, ինչպես տեղեկացնում է  The Daily Star-ը, հայտարարել է Թունիսի նախագահ Մոնսեֆ Մազրուքին:

Թունիսցի առաջնորդի կարծիքով` Ասադի ներգաղթը եւ քրեական հետապնդումից նրան միջազգային անձեռնմխելիության  տրամադրումը կարող են լինել սիրիական ճգնաժամի կարգավորման համաձայնագրի մասը:

Թունիսի առաջնորդն առաջարկել է անձեռնմխելիությունը տարածել նաեւ Սիրիայի նախագահի ընտանիքի անդամների վրա: