Եվրամիությունը շարունակում է հետեւել Բելառուսի վրա բացահայտ ճնշման քաղաքականությանը: Այդ մասին հայտարարել է Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղարը:

«ԵՄ խորհրդի որոշումը վկայում է այն մասին, որ ԵՄ-ն շարունակում է հետեւել բացահայտ ճնշման քաղաքականությանը: Մենք բացմիցս ենք բոլոր մակարդակներում բացատրել Բելառուսի նկատմամբ նման քաղաքականության անհեռանկար լինելու մասին:
Որպես պատասխան` բելառուսական կողմը փակել է ԵՄ այն պաշտոնատար անձանց մուտքը Բելառուս, ովքեր աջակցել են սահմանափակող միջոցառումների ներդրմանը:

ԵՄ-ում Բելառուսի մշտական ներկայացուցիչը եւ Լեհաստանում Բելառուսի դեսպանը կանչվել են Մինսկ` խորհրդավությունների համար:

Բելառուսի նկատմամբ ճնշումների շարունակման դեպքում մեր շահերի պաշտպանության այլ միջոցներ կձեռնարկվեն»,-նշվում է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ ԵՄ խորհուրդն ընդունել է բելառուսական իշխանությունների ներկայացուցիչների նկատմամբ սահմանափակող պայմանների մասին որոշում` «կապված Բելառուսում իրավական վիճակի շարունակվող վատթարացման հետ»: ԵՄ խորհուրդը եւս 21 անձի է  ներառել այն անձանց ցուցակում, որոնց մուտքն արգելվում է ԵՄ տարածք եւ որոնց բանկային հաշիվները Եվրոպայում «սառեցվում» են: