Ամերիկա առաջինն արտագաղթել են դեռ քարե դարում, Արեւելյան Եվրոպայի բնակիչները: Նման եզրահանգման են եկել ամերիկացի եւ բրիտանացի գիտնականները` ուսումնասիրելով վերջին հնագիտական գտածոները:
Ինչպես տեղեկացնում է The Independent-ը, վերջերս ԱՄՆ արեւելյան ափի վեց վայրերում հայտնաբերվել են եվրոպական ծագման քարե արտեֆակտներ, որոնք 19-26 հազ. տարեկան են: Սակայն նախկինում նման գտածոները եղել էին 15 հազ. տարեկան եւ պատկանել այն շրջանին, երբ եվրոպացիներն արդեն նման բաներ չէին պատրաստում: Այդ իսկ պատճառով հնագետների մեծ մասը բացառում էր երկու մշակույթների կապը:
Նման վերջին գտածոները պատկանում են նույն ժամանակաշրջանին, ինչ եվրոպականները, եր գրեթե նրանց պատճեններն են: Ավելին, անցած տարի քարե դանակի քիմիական փորձաքննությունը ցույց է տվել, որ այն պատրաստված է ֆրանսիական ծագման սիլիցիումից:




























