Վրաստանը կարող է միակողմանի կերպով չեղյալ համարել Ռուսաստանի հետ վիզային ռեժիմը: Այդ մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին` փետրվարի 28-ին ամենամյա տարեկան զեկույցով հանդես գալով երկրի խորհրդարնում:
«Ես հանդես եմ գալիս նոր` Ռուսաստանի հետ վիզային ռեժիմը միակողմանի վերացնելու նախաձեռնությամբ», -Սահակաշվիլիի խոսքերն է մեջբերել «Նովոստի Գրուզիան»:
«Անհրաժեշտ է, որպեսզի յուրաքանչյուր ռուսաստանցի գործարար իմանա, որ կարող է գալ Վրաստան, գումար ներդնել, գումար հանել, գործարարությամբ զբաղվել, արտադրություն բացել, մարդկանց աշխատանքով ապահովել: Դա կպաշտպանվի: Նրանք նույնպես կարող են ազատ տեղաշարժվել, ինչպես մյուս երկրների քաղաքացիները: Եւ նրանց համար կլինի հնարավորինս ավելի հարմար ռեժիմ»,-հայտարարել է Սահակաշվիլին` առաջարկելով. «Թող Ռուսաստանի բոլոր քաղաքացիները իմանան, որ կարող են գալ մեր երկիր, որն առանձնանում է նրանով, որ ազատ է կոռուպցիայից, բռնությունից, մարդու իրավունքների խախտումներից»:
«Մենք ողջունեւմ ենք Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունները: Վրաստանը երեբք չի փակվի ռուսաստանցի ներդրողների եւ զբոսաշրջիկների համար: Այնտեղ, որտեղ ակտիվորեն զարգանում է բիզնեսը, տանկերի ձայն չի կարող լսվել»,-հայտարարել է Սահակաշվիլին:




























