2040-ին խոշոր աստերոիդն այնքան մոտ կլինի Երկրին, որ կա բախման հավանականություն: Մասնագետները այնքան են անհանգստացել հարցի առթիվ, որ այն ներառվել է ՄԱԿ-ի տիեզերական տարածության խաղաղ օգտագործման հարցերով հանձնաժողովի Գիտատեխնիկական ենթահանձնաժողովի 49-րդ նստաշրջանի օրակարգում, որը անց է կացվում Վիեննայում:

Օբյեկտը հայտնաբերվել է 2011-ի հունվարին Արիզոնա նահանգում գտնվող Մաունթ-Լեմոն հետազոտական կենտրոնի կողմից: Հայտնի են միայն դրա չափերը, իսկ զանգվածը եւ բաղադրությունը հայտնի չէ, գրում է «Կոմերսանտ»-ը: