Իսրայելը Ռուսաստանին է փոխանցել Վրաստանին մատակարարված անօդաչու սարքերի գաղտնագրերը: Գործարքը կայացել է, քանի որ Ռուսաստանը Թել-Ավիվին է տրամադրել Իրանի ՀՀՊ-ի գաղտնագրերը: Մոսկվայի եւ Թել-Ավիվի միջեւ սկանդալային պայմանավորվածությունների ապացույցը ներկայացրել է WikiLeaks-ը:
Stratfor-ի փաստաթղթերում, որի հրապարակումը սկսել է իրականացնել WikiLeaks-ը, տեղեկություններ կան Ռուսաստանի եւ Իսրայելի միջեւ ձեռք բերված գաղտնի համաձայնության վերաբերյալ, որն իբր կնքվել է մինչեւ 2008 թվի օգոստոսյան պատերազմը:
Փաստաթղթերում ներկայացվում է, որ Ռուսաստանը Իսրայելին տրամադրել է գաղտնագրեր` Իրանին մատակարարած ՀՀՊ-ի համակարգերը ջարդելու համար: Գրագրության մեջ նշվում է, որ այդ գաղտնագրերի ձեռքբերման մեջ հետաքրքրված է եղել Թուրքիան, որը սերտորեն համագործակցել է իսրայելական հետախուզության հետ:
Ռուս-իսրայելական գաղտնի համագործակցության վերաբերյալ պատմությունը հայտնի է դարձել հենց WikiLeaks-ի շնորհիվ երկու տարի առաջ, սակայն փոքր ինչ այլ ձեւով: Այն ժամանակ կայքը հրապարակել է դիվանագիտական գրագրության մի հատվածը, որը վերաբերվում է ռուսական իշխանությունների գործունեությանը: Այդ հրապարակումների համաձայն, Մոսկվան մտադրվել էր 1 միլիարդ դոլար վճարել եւ հրաժարվել մատակարարել Իրանին, եթե Թել-Ավիվը իրեն հայտներ իսրայելական անօդաչու սարքերի պատրաստման տեխնոլոգիան, գրում է «ՎԶԳԼՅԱԴ»-ը:




























