Հնդկաստանցի վիրաբույժները 22 կգ զանգվածով եւ ֆուտբոլի գնդակի մեծությամբ ուռուցք են հեռացրել հիվանդի օրգանիզմից:
Բժիշկները խոստովանել են, որ դա իրենց աշխատանքային պրակտիկայում եւ բժշկական գրականության մեջ երբեւէ հանդիպած ամենախոշոր ուռուցքն է:
Շտապ վիրահատական միջամտությունը անհրաժեշտ էր եղել 45-ամյա կնոջը: Ուռուցքը ձեւավորվել էր ձվարանի վրա: Դրա պատճառով կինը չէր կարողանում նորմալ տեղաշարժվել եւ շնչել:
Հիվանդը տառապել է վեց տարի, բայց ամուսինն արգելել է վիրահատության դիմել: Ի վերջո, կնոջը շտապ օգնություն է հարկավոր եղել, որն էլ ցուցաբերվել է, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:




























