Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր` փետրվարի 29-ին, մասնակցել է «Ղարաբաղ` թաքնված գանձ» տեսաֆիլմի շնորհանդեսին, որը նկարահանվել է ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության պատվերով:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ նա կարեւորել է նման ֆիլմերի ստեղծումը` այն համարելով լավ հնարավորություն ինչպես Արցախը արտաքին աշխարհին ներկայացնելու, այնպես էլ մեր երկրի զբոսաշրջային գրավչության բարձրացման տեսանկյունից: