Եգիպտոսի իշխանությունները հերքել են նախկինում տարածված տեղեկատվությունը Կահիրեում Ուսամա բեն Լադենի հետեւորդներից Սեյֆ ալ-Ադելի ձերբակալության մասին:
Իրավապահները հայտնել են, որ օդանավակայանում իսկապես ձերբակալվել է մի տղամարդ, ով կասկածվում է ահաբեկչական խմբավորումների հետ կապերի մեջ, բայց ոչ ձերբակալվածը, ոչ նրա խմբավորումը բեն Լադենի եւ «Ալ-Կաիդայի» հետ կապ չունեն, գրում է Lenta.ru-ն` վկայակոչելով արեւմտյան լրատվամիջոցները:
Նշենք, որ ավելի վաղ եգիպտական լրատվամիջոցները հայտնել էին Սեյֆ ալ-Ադելի ձերբակալության մասին,ո վ իբր պակիստանից ժամանել էր Կահիրե:




























