Կորեայի Ժողովրդա-դեմոկրատական հանրապետությունը համաձայնել է միջուկային փորձարկման մորատորիում սահմանել  ԱՄՆ-ից պարենային օգնության դիմաց: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը:

Նրա խոսքով` Հյուսիսային Կորեան պատրաստ է մորատորիում մտցնել մեծ հեռահարության հրթիռների թողարկման եւ ուրանի հարստացման գործունեության  նկատմամբ: Փհենյանը համաձայնել է նաեւ թույլ տալ ԱԷՄԳ-ի ստուգել իրենց ատոմային օբյեկտները:

ԱՄՆ-ը եւ Հարավային Կորեան վաղուց են փորձում հասնել նրան, որ Փհենյանը հրաժարվի իր միջուկային ծրագրից, որոնք, ըստ նրանց մտավախությունների, ուղղված են միջույակին զինանոցի ստեղծմանը, գրում է «Իզվեստիան»: