Ֆրանսիայի Բորդո քաղաքի մի բնակիչ բազմաթիվ անգամ զանգահարել է քաղաքի կոմիսարիատ, սպառնալով երկրի նախագահ Նիկոլա Սարկոզիին եւ հայտարարելով, որ նրա դեմ մահափորձի համար իրեն կլորիկ գումար են վճարել: Ի վերջո, ոստիկանությունը պարզել է հեռախոսային ահաբեկչի ինքնությունը եւ կալանավորել նրան:

Սկզբում, իրավապահները ենթադրել են, որ տղամարդու մոտ հոգեկան շեղումներ կան, բայց ավելի ուշ եկել են եզրակացության, որ նա լրիվ առողջ է: Ավելին, նա նախկինում դատապարտված է եղել գողության եւ բռնության համար, հաղորդում է LifeNews-ը:

Սպասվում է, որ շաբաթ օրը Սարկոզին Բորդոյում հանդիպում կունենա իր կողմնակիցների հետ: Ընտրարշավի սկզբից նա արդեն հանդիպումներ է ունեցել Անսիում, Մարսելում, Լիլում եւ Մոնպելյեում, իսկ հինգշաբթի լինելու է Բայոնում: