Ամերիկացի հայտնի դերասանուհի Մերիլին Մոնրոն դարձել է Կաննի 65-րդ կինոփառատոնի խորհրդանիշը: Այս մասին ասվում է կինոփառատոնի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:

Ընտրությունը նրա վրա է կանգ առել, քանի որ այս տարի լրանում է դերասանուհու մահվան 50-րդ տարելիցը:

Կազմակերպիչների կարծիքով, անգամ Մերիլին Մոնրոյի մահից կես դար առաջ նա համաշխարհային կինոարտադրության մեջ խոշորագույն ֆիգուր է մնում:

Փառատոնի ազդագրի ֆոնը դարձել է դերասանուհու լուսանկարը` ոսկեգույն-սեւ-սպիտակ հույներով: Սեւ զգեստով Մոնրոն ձեռքին բռնել է մոմերով տորթ եւ իբր փորձում է փչել, միաժամանակ գայթակղից համբույր հղելով լուսանկարը դիտողներին, գրում է «Ռոսիյսկայա գազետան»: