Ամերիկյան գիտնականները հայտնաբերել են արյան նոր խումբ, որը նախկինում հայտնի չի եղել գիտությանը:

Ինչպես տեղեկացնում է  Science Daily-ին, ԱՄՆ Վերմոնտ նահանգի հետազոտողների խումբը հայտնաբերել է եւս երկու խումբ` Langereis-ը եւ Junior-ը:

Հետազոտողների խմբի ղեկավար Բրայան Բալիֆի խոսքով, նշված երկու արյան խմբերի անհամտեղելիությունը ներարկման դեպքում բավականին հազվադեպ է, սակայն կան ակնհայտ էթնիկական բաղադրիչով ռիսկային խմբեր:

Նոր արյան խմբերի բացահայտումը հնարավոր է եղել սպեկտորաչափական մեթոդաբանության միջոցով, ինչը թույլ է տալիս էրիթրոցիտի մակերեւույթին հայտնաբերել ABCB6 եւ ABCG2 պրոտեոնները: Հնեց այդ սպիտակուցներն են որոշում արյան նոր խմբերը:

Գիտնականները կարծում են, որ այս բացահայտումը թույլ կտա կատարելագործել քաղցկեղի բուժման տեխնոլոգիան:

Բալիֆը վստահ է, որ գոյություն ունի գիտությանն անհայտ եւս 10-15 արյան խումբ: