Գեղեցիկ սեռն անառողջ վերբերմունք է դրսեւորում կոսմետիկայի նկատմամբ եւ կախվածություն ունի դրանից: Նման եզրահանգման են եկել ամերիկյան Harris Interactive-ի մասնագետները:
Ինչպես տեղեկացնում է The Daily Mail-ը, կանանց գրեթե 50%-ը դժգոհ է իր արտաքինից առանց հարդարանքի, միաժամանակ իրեն համարելով ոչ հրապուրիչ եւ անվստահ զգալով առանց «մարտական շպարի»:
Հարցված կանանց 48%-ը նախապատվությունը տվել են շպարին, 32%-ն իրենց ավելի լավ են զգացել կոսմետիկայով: Միաժամանակ` 44%-ը կոսմետիկան օգտագործում է թերությունները քողարկելու համար: Մեկ քառորդը կոսմետիկական արտադրանք սկսել է կիրառել 13 տարեկանից եւ ավելի վաղ:




























