Հարավային Օսիայի ԿԸՀ-ն ավարտել է նախագահի թեկնածուների գրանցումը:
Ինչպես հաղորդում է «Օսական ռադիոն եւ հեռուստատեսությունը», 22 հավակնորդներից ԿԸՀ-ն գրանցել է ընդամենը 4 մարդու:
Նրանք են. Հարավային Օսիայի ԿԳԲ-ի նախկին պետ Լեոնիդ Տիբիլովը, մարդու իրավունքների պաշտպան Դավիդ Սանակոեւը, ՌԴ-ում Հարավային Օսիայի դեսպան Դմիտրի Մեդոեւը եւ կոմկուսի առաջնորդ Ստանիսլավ Կոչիեւը:
Երեք թեկնածուներ իրենք են հրաժարվել ընտրապայքարից` դրանք են պաշտպանության փոխնախարար Իգոր Ալբորովը, Տեղեկատվության, կապի ու հեռահաղորդակցության նախկին ղեկավար Գեորգի Կաբիսովը եւ խորհրդարանում նախագահի նախկին ներկայացուցիչ Տարզան Կոկոյտին:
Մնացած 15 թեկնածուների մեծ մասը չի կարողացել քննություն հանձնել Հարավային Օսիայի երկու պետական լեզուներով` օսերեն ու ռուսերեն:
Հարավային Օսիայում կրկնակի ընտրությունները տեղի կունենան մարտի 25-




























