Գրախանութներում գրքերի գները չեն աճի: Այդ մասին հայտարարեց ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը` խորհրդարանում ներկայացնելով գրահրատարակիչների եւ գրախանութների հետ խորհրդակցության արդյունքները:
Պատասխանելով ՀՅԴ պատգամավոր Լիլիթ Գալստյանի հարցադրմանը` նա նշեց, որ գրքերի թանկացման պատճառ են դարձել ոչ թե հարկերը, այլ ընթացակարգային հարցերը` կապված հարկային փաստաթղթերի հետ: Խորհրդակցության ժամանակ հրատարակիչները վստահեցրին, որ թանկացման առիթ այլեւս չկա», – ասաց նախարարը:
Պատասխանելով տպագրության ոլորտի համար արտոնությունների մասին հարցադրմանը` ախարարը հիեցրեց, որ այսօր ԱԱՀ-ից ազատված է պարբերականների, ինչպես նաեւ մանկական եւ ուսումնական գրականության իրացումը: «Եթե խոսենք գեղարվետական գրականության մասին (Խմբ. – որն ԱԱՀ-ով հարկվում է), ապա 2012 թվականի բյուջեում նախատեսված է 132 մլն դրամ հրատարակչական ծրագրերի եւ 1 միլիարդ (Խմբ. – մոտ $2,6 մլն)` գրքի եւ ընթերցանության պրոպագանդայի համար», – հիշեցրեց Վ. Գաբրիելյանը:




























