ՖԻԴԵ-ի նոր, մարտ ամսվա վարկանիշային աղյուսակում հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը զբաղեցրել է երկրորդ տեղը` առաջատար Մագնուս Կառլսենին զիջելով միայն 15 միավոր: Վարկանշային առաջին տասնյակն ունի հետեւյալ տեսքը.
1. Կառլսեն (Նորվեգիա) - 2835
2. Արոնյան (Հայաստան) - 2820
3. Կրամնիկ (Ռուսաստան) - 2801
4. Անանդ (Հնդկաստան) - 2799
5. Ռաջաբով (Ադրբեջան) - 2784
6. Նակամուրա (ԱՄՆ) - 2771
7. Կարուանա (Իտալիա) - 2767
8. Կարյակին (Ռուսաստան) - 2766
9. Մորոզեւիչ (Ռուսաստան) - 2765
10. Իվանչուկ (Ուկրաինա) - 2764
Նշենք, որ Լեւոն Արոնյանը նախորդ վարկանիշի համեմատությամբ 15 միավոր է ավելացրել իր հաշվին, իսկ Կառլսենի վարկանիշը մնացել է նույնը:



























