Իրանի ԱԳՆ-ին ներկայացված Ադրբեջանի դեսպանի բացատրութունները լուրջ չեն հնչում: NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռազմական փորձագետ Արծրուն Հովաննիսյանը:
Ինչպես հաղոդվել էր ավելի վաղ, նախօրեին Իրանում Ադրբեջանի դեսպանը Իսրայելից զինտեխնիկա գնելու առիթով կանչվել է ԱԳՆ:Դեսպան Ջավանշիրը նշել է, որ իսրայելական զինտեխնիկան ուղղված չէ երրորդ երկրի` հատկապես Իրանի դեմ: Դեսպանը պարզաբանել է, որ Իսրայելից գնված սպառազինությունն իր երկիրը նպատակ ունի օգտագործել բացառապես «գրավված ադրբեջանական տարածքները» ազտագրելու համար:
Մեկնաբանելով Ադրբեջանի դեսպանի բացատրությունները, փորձագետը նշեց, որ դատելով ԶԼՄ-ների տեղեկատվությունից, Ադրբեջանի կողմից ձեռք բերված սպառազինությունները հարձակողական բնույթի չեն, եւ համոզմունք հայտնեց, որ դրանք, հատկապես`ՀՀՊ եւ ՀՕՊ համակարգերը, առաջին հերթին ուղղված են հենց Իրանի դեմ: Իր այդ կարծիքը փորձագետը բացատրեց այն հանգամանքով, որ հայկական կողմը չունի այնքան շատ օդանավեր, որ Ադրբեջանն ստիպված լինի լրացուցիչ սպառազինություն ձեռք բերել:
«Ինչ վերաբերում է անօդաչու սարքերին, ապա դա ավելի անլուրջ է հնչում: Ադրբեջանն արդեն երկու տասնյակ անօդաչու սարք ունի, իսկ Լեռնային Ղարաբաղի տարածքն այնքան մեծ չէ, որ Բաքուն ստիպված լինի համալրել»,-նշեց Հովհաննիսյանը` ակնհայտ համարելով իրավիճակի քաղաքական ենթատեքստը:



























