Ռուսաստանցի երիտասարդ դերասանուհի եւ ֆոտոմոդել Ռենատա Շամրակովան աշխատանքի է տեղավորվել հանրահայտ Փերիս Հիլթոնի քրոջ՝ Նիկի Հիլթոնի գրասենյակում որպես քարտուղարուհի, ժամանակի ընթացքում դարձել ղեկավարի ամուսնու սիրուհին, ապա կողոպտել ընտանիքին 1,6 մլն դոլարի չափով։

Ինչպես հայտնում է Дни.Ру-ն, մեկ տարվա աշխատանքի ընթացքում 27-ամյա գեղեցկուհին սիրավեպ է սկսել Փերիս Հիլթոնի փեսայի՝ Թոդ Մեյսթերի հետ։ Հետագայում նա հաջողացրել է իմանալ Թոդի քրեդիտ քարտերի գաղտնաբառերը, եւ դրանցից մեկն ընդհանրապես վերաձեւակերպել իր անունով։

Շամրակովան այդ միջոցով դարձել է American Express «սեւ»՝ էլիտար քարտի երկրորդ օգտագործող՝ 150 հազար դոլար քրեդիտի իրավունքով։

Մինչեւ ձերբակալությունը Շամրակովան կարողացել է «աննկատորեն» շրջագայել ողջ աշխարհով, գնել թանկարժեք զարդեր, բնակվել աշխարհի լավագույն հյուրանոցներում։ Ընդհանուր առմամբ՝ նա սիրեկանին եւ նրա ընտանիքին սննակացրել է 1,6 մլն դոլարով։