Ռուսաստանի Իժեւսկ քաղաքում (Ուդմուրտիա) ձերբակալվել է տեղի հիվանդանոցներից մեկի բաժնի վարիչը, ով ծեծելով սպանել է իր գործընկերոջը:

Ինչպես հաղորդում է Dni.ru-ն, կոնֆլիկտի պատճառը եղել է այն, որ զոհը կասկածի տակ է դրել բժշկի պրոֆեսիոնալիզմը:

Մինչ այդ նրանք հենց հիվանդանոցում ալկոհոլ են օգտագործել: Հենո նրանց մեջ փոքրիկ վեճ է ծագել, որի ժամանակ բժշկի գործընկերը կասկածի տակ է դրել բաժնի վարիչի պրոֆեսիոնալ ունակությունները եւ ծառայողական հեռանկարները:

Ծեծի արդյունքում բժիշկը կոտրել է իր զոհի կողերը եւ վնասել ներքին օրգանները: Վիրավոր բժիշկը ստացած վնասվածքներից մահացել է: