Եգիպտոսում նախագահական ընտրությունները կկայանան մայիսի 23-24-ին: Այս մասին փետրվարի 28-ին, Կահիրեում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է երկրի նախագահակն ընտրությունների հարցերով ընտրական հանձնաժողովի նախագահ, Գերագույն սահմանադրական խորհրդի նախագահ Ֆարուք Սուլթանը:

Արտերկրում գտնվող ընտրողները կքվեարկեն մայիսի 11-17-ին: Ընտրությունների երկրորդ փուլը (եթե այդպիսին լինի) կկայանա հունիսի 16-17-ին, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»: Վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 21-ին:

Նախագահի թեկնածուների առաջադրումը կսսկվի մարտի 10-ից, իսկ նախընտրական քարոզարշամը կմեկնարկի ապրիլի 30-ից եւ կտեւի 21 օր: