Տորոնտոյի կենդանաբանական այգու օրանգուտաններին կնվիրեն խաղալիք-պլանշետներ Apps For Apes-ի (ծրագիր պրիմատների համար) հատուկ ծրագրով: Նոր խաղալիքի օգնությամբ նրանք կարող են երաժշտություն լսել, էկրանների վրա հետեւել մյուս վանդակների իրենց ընկերներին, հնարավոր է նաեւ նրանց հետ անցկացնեն տեսակոնֆերանս:
Հետազոտողները կարծում են, որ տեղեկության մեծ ծավալն օգտակար կլինի անազատության մեջ ծնված կենդանիների մտավոր զարգացման համար: Բացի դրանից` տեսակապը շատ կարեւոր է օրանգուտանների համար կանադական երկար ձմեռվա ընթացքում, երբ նրանց պահում են փակ տարածքում: Այժմ մշակվում է վանդակներում պլանշետների տուփերը հուսալիորեն ամրացնելու միջոցը:
Օրանգուտանների համար գերզգայուն էկրանների օգտագործման փորձ արդեն արել են Միլուոկիի կենդանաբանական այգում: Այստեղ էգ կապիկը եւ նրա ձագերը սիրում են էկրանի վրա հետեւել առանձին ապրող մեկ այլ էգ կապիկի պահվածքին, ընդ որում նրանք հեշտորեն ճանաչում են նրա եւ իրենց սեփական պատկերները:
Կենսաբանները կարծում են, որ դիտարկելով, թե ինչպես են մարդանման կապիկները օգտագործում պլանշետները, հնարավոր կլինի ավելի լավ հասկանալ` ինչպես է նրանց մոտ զարգանում որոշում կայացնելու գործընթացը, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:



























