Իրանի նավթի նախարար, Իրանական ազգային գազային ընկերության տնօրեն Ջավադ Օուջին «Մեհր» գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է, որ Թուրքմենստանից ներմուծման ավելացմանը զուգահեռ Իրանն ապահովում է հարեւան երկրների` Հայաստանի, Թուրքիայի եւ Նախիջեւանի կարիքները:

Ջ.Օուջիի խոսքով, տվյալ պահին Թուրքիա է առաքվում օրական 30 մլն խմ գազ:

Տնօրենը նշել է, թե չնայած ձմեռային ցրտերին եւ կենցաղային ու առեւտրային գազի սպառման ծավալների աճին, Իրանը կատարում է իր բոլոր պայմանագրային պարտականությունները` Հայաստան, Թուրքիա եւ Նախիջեւան գազ առաքելով: Ձմռան սկզբից գազի առաքումները չեն դադարեցվել:

Ընդ որում, մի շարք երկրներ, այդ թվում` Ադրբեջանը, Թուրքմենստանն ու ռուսաստանը կրճատել են գազի առաքումները օտարերկրյա գործընկերներին: Ներկայումս Իրանը Թուրքմենստանից գազ է ստանում Դովլեթաբադ-Սերախս գազատարով: