Anonymous հաքերական խմբավորման անդամները հայտարարել են, թե իրենց շարքերում «խլուրդ» է գործում: Շարժման իսպանալեզու բլոգում ասվում է, որ Ինտերպոլի կողմից 25 հաքերների ձերբակալման գործողությունը հաջողվել է միայն շնորհիվ տեղեկություններ հաղորդողի:

Հաքերները պնդում են, թե իրենք գիտեն «դավաճանների» անունները, բայց չեն հրապարակի, որպեսզի ավելի լայն հնարավորություններ չտան անօգուտ Ինտերպոլին»:

«Կառավարությունները վախենում են: Նրանք գաղափար չունեն, թե ինչ անեն Anonymous-ի հետ: Չգիտեն, թե ինչպես հասնել նրանց: Դրա համար ստուգված մեթոդներ են կիրատում, գումարի դիմաց հավաքագրում են հաքերների, լրտեսում մեր բանակցությունները եւ օգտագործում բռնության մենաշնորհը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Բայց Anonymous-ը պնդում է, որ այդկերպ պայքարելն արդյունավետ չէ, ավելին` անօգուտ է, քանի որ «Անոնիմները» նման են հիդրայի, ամեն կտրված գլխի փոխարեն հարյուրներն են աճում»,- գրում է «Ուտրո.ռու»-ն:

Նշենք, որ ակտիվիստների ձերբակալությունները տեղի են ունեցել փետրվարի 29-ին: պատասխանը չէր ուշացել եւ Anonymous-ը կոտրել էր Ինտերպոլի կայքը: