Մոսկվայում սպանվել է գործարար Իրինա Զիրոյանը: Սպանությունը կատարվել է Վարշավյան խճուղու վրա` ճապոնական «Տանուկի» խոհանոցի մոտ, ուր նա ժամանել էր իր թիկնապահի հետ:

Ռեստորանի աշխատակիցների խոսքով, ավարտելով ճաշը` 52-ամյա բիզնես-լեդին շտապել է հերթական գործնական հանդիպմանը: Փողոց դուրս գալուն պես նրա վրա կրակել են ավտոմատից, հաղորդում է Life News-ը:

Զիրոյանը ստացած վնասվածքներից մահացել է տեղում: 43-ամյա Ֆիլատովը կրծքավանդակի եւ որովայնի վնասվածքներով տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք: Նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

Իրինա Զիրոյանը խոշոր ընկերության գլխավոր տնօրենն էր: Պարենի վաճառքից բացի նա զբաղվում էր նաեւ սեփական անշարժ գույքը վարձակալությամբ հանձնելով: Վարշավյան խճուղու շինությունը, որում գտնվում էր «Տանուկի» ռեստորանը, եւս պատկանում էր նրան:

Իրավապահ մարմինների աղբյուրը հայտնել է, որ հանցագործությունը պատվիրված բնույթ է կրում, կնոջ գլխին ստուգողական կրակոց են արձակել, ապա թաքնվել դեպքի վայրից: