17 տարվա ազատազրկման է ենթարկվել Սիմեոն Իոսիֆովը, ում մեղքով անցյալ տարի Բուլղարիայում գնչուների կոտորածներ են տեղի ունեցել: Դատարանը որոշում է կայացրել արգելել նրան մինչեւ կյանքի վերջ տրանսպորտային որեւէ միջոց վարել, բացի այդ Իրոսիֆովը պարտավորվել է 2 հազար լեվ (ավելի քան հազար եվրո) վճարել Անգելա Պետրովայի ընտանիքի անդամներին, ով զոհվել էր նրա կողմից վրաերթի ենթարկվելու պատճառով:

Բուլղարական լրատվամիջոցների փոխանցմամբ, Իոսիֆովի իրավաբանը հայտարարել է, որ դատավճիռը բողոքարկվելու է երկրորդ ատյանում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Հիշեցնենք, որ 2011-ի սեպտեմբերին Կացունիցում 55-ամյա Սիմեոն Իոսիֆովը վրաերթի է ենթարկել 19-ամյա Անգելա Պետրովային:

Ավելի ուշ պարզվել է, որ Իոսիֆովը տեղական գնչու բարոնի` Կիրիլ Ռաշկովի («Ցար Կիրո») օգնականն է եղել, ով սպառնացել է հաշվեհարդար տեսնել Պետրովայի ընտանիքի մյուս անդամների հետ:

Կատունից են ժամանել Բուլղարիայի ազգային շարժման ներկայացուցիչներ, ֆուտբոլային երկրպագուներ եւ բայքերներ: Նրանց եւ գնչուների միջեւ բախումներ են տեղի ունեցել: Գնչուական Կատունից համայնքին պատկանող մի քանի տներ հրդեհվել են:

Այնուհետեւ Բուլղարիայի տարբեր քաղաքներում տեղի են ունեցել հակագնչուական ակցիաներ: Անկարգությունների ընթացքում նրանց դեմ հանդես եկողները փորձել են հարձակումներ կատարել գնչուների զանգվածային բնակավայրերի վրա: Կարգի խախտման համար ոստիկանությունը հարյուրավոր մարդիկ են ձերբակելել, նրանց մոտից առգրավվել են դանակներ եւ փայտեր: