Հայաստանի նախագահ, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` մարտի 1-ին, հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ նիստում քննարկվել են Եվրոպական հարեւանության քաղաքականության ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրի կատարումն ապահովող 2012-2013թթ. միջոցառումների ցանկի նախագիծը եւ Հայաստանի Հանրապետությունում ահաբեկչության դեմ պայքարի ազգային ռազմավարության նախագիծը:
Սերժ Սարգսյանը քննարկված հարցերի վերաբերյալ հանձնարարականներ է տվել համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին:




























