Ճապոնիայի բոլոր տարածաշրջաններում ձմռան երեք ամիսների ընթացքում ռեկորդային ձյան տեղումներ են արձանագրվել: Ճշտված տվյալներով, ձյան տեղումներին զոհ է գնացել 115 մարդ:

Ճապոնիայի ազգային օդերեւութաբանական վարչության հաղորդմամբ, վերջին 26 տարիներին առաջին անգամ ձմռան ամիսներին օդի ջերմաստիճանը ռեկորդային ցածր է եղել:

Ինչպես հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը, երկրի հյուսիսային մասում ջերմաստիճանը «սովորականից ցածր» է եղել:

Առավել շատ ձյան տեղումներ են գրանցվել հունվար-փետրվարին, Հոնսյու կղզում` Ճապոնական ծովի ափերին: Որոշ վայրերում ձյան շերտի հաստությունն անցել է 3 մետրից: