Իրաքյան Քուրդիստանի (Հյուսիսային Իրաք) Սուլեյմանիա քաղաքում այսօր` մարտի 1-ին, դպրոցականը գնդակահարել է իր ամերիկացի ուսուցիչ Ջերեմի Սմոլին, ապա փորձել է ինքնասպան լինել:
Ինչպես հաղորդում է Vesti.ru-ն, սպանության պատճառը նրանց միջեւ առաջ եկած վեճն է եղել: Աշակերտը, ու ամոնւնը չի հաղորդվում, հանել է ատրճանակն ու գնդակահարել ուսուցչին, որից հետո կրակել է իր վրա, սակայն կենդանի է մնացել:
Վեճի պատճառի մասին ոչինչ չի հաղորդվում:



























