Միացյալ Թագավորությունում ութ անչափահասներ կանգնել են դատարանի առջեւ`  բռնաբարության մեղադրանքով: Ավազակախմբի պարագլուխը հանցանքը կատարելու ժամանակ 13 տարեկան է եղել:

Հանցագործությունները կատարվել են 2009 սեպտեմբերից մինչեւ 2010թ. մարտը, եւ 11-ամյա աղջնակը դարձել է ինքնահաստատվել փորձող  հանցագործ դեռահասների զոհը:

Մեծ Բրիտանիայի ոստիականության տվյալներով, առաջին անգամ երեխային բռնաբարել են այգում: Հետագա օրերին դեռահասները երեխային սպառնալից sms- հաղորդագրություններ են ուղարկել, իսկ մեկ շաբաթ անց հրավիրել իրենց պարագլխի տուն, որն, ի դեպ, ամենակրտսերն է բանդայի անդամներից, որտեղ էլ տեղի է ունեցել խմբակային բռնաբարություն:

Ավազակախմբի պարագլխին, որը ներկայումս 15 տարեկան է, մեղավոր են ճանաչել: Դատավճիռը կհրապարակվի մարտի 20-ին:

Որպես ապացույց կա նաեւ պոռնոգրաֆիական բնույթի տեսանյութ, որը նկարահանվել է բռնաբարություններից մեկի ժամանակ, գրում է  NEWSru.com-ը: