Հայտնի Beau Sancy ադամանդը, որը կրել է Մարիա Մեդիչիի 1610թ-ին թագադրման ժամանակ, շուրջերկրյա ճանպարհորդություն կկատարի եւ մայիսի 15-ին աճուրդի կհանվի Ժնեւում: Սպասվում է, որ այն կվաճառվի 2-4 մլն եվրոյով:

Ադամանդը պատկանել է Ֆրանսիայի, Անգլիայի, Պրուսիայի եւ Նիդեռլանդների թագավորական ընտանիքներին եւ 400-ամյա եվրոպական պատմության վկան է:

Թանկարժեք քարը կրում է հայտնի հավաքորդ Նիկոլա դե Սանսիի անունը, ով այն գնել էր 16-րդ դարում Կոստանդնուպոլսում:

Քարը 34,98 կարատանոց է, ունի  2,3 սմ բարձրություն, 1,9 սմ լայնություն եւ 1,1 տրամագիծ, հաղորդում է «Եվրոմագը»:

Թագավորական քարը շուրջերկրյա ճանապարհորդության ընթացքում կներկայացվի Հոնկոնգում, Նյու Յորքում, Հռոմում, Փարիզում, Լոնդոնում եւ Ցյուրիխում: