Գերմանական BMW ավտոարտադրողը մտադիր է վերականգնել թվում է վաղուց մոռացված բրիտանական «Triumph» մակնիշը:

Ինչպես հաղորդում է  Autocar-ը, կոնցեռնը ապրանքանիշների եվրոպական ռեեստրում գրանցել է «Triumph» մակնիշն օգտագործելու իրավունքը: Այդ մակնիշի մեքնենաներ չեն թողարկվել 80-ականների կեսերից:

Բավարական ավտոարտադրողն ամրագրել է նաեւ «Triumph» ապրանքնիշն օգտագործել ոչ միայն մեքենաների, այլեւ մի շարք այլ ապրանքների` զարդերի, ժամացույցերի, կաշվե իրերի եւ այլնի դեպքում:

Նշենք, որ 2000-ականներին BMW-ն վերականգնել էր նաեւ MINI ապրանքանիշը: