Apple ընկերությունը մարտի 7-ին սպառողներին կուրախացնի պլանշետային iPad 3 համակարգչի երկու տարբերակով. առաջինը կունենա 16 Gb, երկրորդը` 32 Gb ֆլեշ- հիշողություն:
Ինչպես հաղորդում է iXBT.com-ը, iPad 3-ի հետ միասին սպասվում է iPad 2-ի մատչելի տարբերակի թողարկում`8 Gb ֆլեշ-հիշողությամբ: Չի բացառվում, որ կնվազի մյուս iPad 2 մոդելների արժեքը: Ենթադրվում է, որ դա Apple –ին թույլ կտա հաջողությամբ դիմակայել Windows 8-ով կառավարվող պլանշետային համակարգիչների էքսպանսիային:




























