Իրանում ընտրողներն այսօր մասնակցում են քվեարկության, որի արդյունքներով կորոշվի երկրի խորհրդարանի կազմը, որում ընդգրկված կլինեն 290 պատգամավորներ: Ընտրատեղամասեր կայցելեն երկրի ընտրելու իրավունք ունեցող 48,3 մլն բնակիչներ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
290 պատգամավորական տեղերին հավակնում են 3,4 հազարից ավելի քաղաքական գործիչներ: Ընդ որում այս անգամ մեջլիսում (իրանական խորհրդարան) կընդգրկվեն ռեֆորմիստական կուսակցությունների ներկայացուցիչներ: Ընդդիմադիրները հրաժարվել են ընտրություններին մասնակցելուց` վստահ չլինելով քվեարկության թափանցիկությանը: Նման հայտարարությամբ են հանդես եկել նաեւ «Իրանի իսլամական մասնակցության ճակատ» խոշորագույն միավորման ներկայացուցիչները:
Ինչպես կանխատեսում են փորձագետները, մրցակցության բացակայության պայմաններում պահպանողական «Աբադգարանը» կրկին կստանա մանդատների մեծամասնությունը: Սակայն ներկուսակցական վեճերը շարունակվում են. հակասությունները ծագել են ներկա նախագահ Մահմուդ Ահմադինեժադի կառավարման ոճի վերաբերյալ տարակարծություններից:




























