Հայաստանի վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը մարտի 1-ին ընդունել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինին եւ քննարկել երկու կառույցների համատեղ աշխատանքը:
Ա.Մկրտումյանը շնորհավորել է Անդրեյ Սորոկինին նշանակման կապակցությամբ եւ մաղթել արդյունավետ աշխատանք:
Անդրադառնալով ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի հետ համատեղ կատարված նախկին աշխատանքներին` ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը մասնավորապես նշել է ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումների ժողովածուների տպագրությունը, որը կարեւոր եւ մեծ աշխատանք էր, ինչը չափազանց օգտակար է հատկապես դատավորների, փաստաբանների, դատախազների, իրավաբանական բուհերի ուսանողների եւ ընդհանրապես իրավաբանական գործունեություն ծավալող անձանց համար:
ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը վստահեցրել է, որ սերտ համագործակցությունը կշարունակվի:




























