Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հայտարարել է, թե շուտով Ռուսաստանն ու Իրանը կհասկանան, որ սխալ է աջակցել Ասադին։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Reuters-ին տված հարցազրույցում նշել է, թե Սիրիայի ընդդիմության ներսում տարակարծություններն ամենամեծ խնդիրներն են։ Նա շեշտել է, թե Սիրիայի ընդդիմությունը պատրաստ չէ գալ իշխանության եւ անհրաժեշտ է Սիրիայի հասարակության բոլոր հատվածները միավորող կառույց ստեղծել, որի համար ժամանակ է պետք։

Անդրադառնալով ՄԱԿ-ում Ասադի դեմ բանաձեւին Ռուսաստանի եւ Իրանի վետոյին, Գյուլը նշել է, թե Ռուսաստանը եւ Իրանը շուտով կհասկանան, որ սխալ է աջակցել Ասադին։ Նա Սիրիայի հարցում առաջարկել է Եմենի օրինակը՝ շեշտելով, թե Ասադը պետք է դատական երաշիքների դիմաց հեռանա։