Ինդոնեզիայում երիտասարդ ուսուցչուհին, փորձելով մեքենայով կայանված տեղից շարժվել, չի կարողացել կառավարել մեքենան եւ բախվել է դպրոցի մոտ հավաքված երեխաների խմբին, ովքեր այդ պահին մարմնամարզություն էին անում:

Դրանից հետո նա էլ ավելի է խուճապի մատնվել եւ մեքենայով մտել այգի, հարվածելով ցածր դասարանի եւս երկու դպրոցականի:

Արդյունքում տուժել է 17 երեխա: Նրանցից երեքի վիճակը, ըստ բժիշկների, ծյրահեղ ծանր է: Նախնական վարկածով, ուսուցչուհին շփոթել է արգելակման եւ գազի ոտնակները, գրում է «Տրուդ»-ը` վկայակոչելով AP-ն: