Google ընկերությունը հայց է ստացել Ֆրանսիայի գյուղական շրջանի մի բնակչից, ով ողջ աշխարհում հայտնի է դարձել այն բանից հետո, երբ համացանցում հայտնվել է նրա լուսանկարը` իր բակում միզելիս:
Լուսանկարը տեղադրվել է Google Street View հավելվածում: Այնտեղ օգտագործվել է 2,5 մետր բարձրությամբ տեղադրված տեսախցիկների ձայնագրությունը, որն էլ «բռնացրել է» 50-ամյա ֆրանսիացուն «գործի վրա»:
Թեեւ տղամարդու դեմքը ծածկվել է, բայց գյուղի բնակիչները (գյուղն ունի 3 հազար բնակիչ), ճանաչել են իրենց հարեւանին, որից հետո, ըստ նրա պնդումների» ինքը ողջ գյուղում ծաղրի առարկա է դարձել:
Որպես բարոյական վնասի փոխհատուցում, ֆրանսիացին Google-ից 10 հազար եվրո է պահանջում, հաղորդում է lifenews.ru-ն:




























