Հայաստանի տարածքում, մարտի 3-ին առավելապես արեւելյան շրջաններում, 4-ին եւ 7-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային եւ նախալեռնային շրջաններում ձյուն, հովտային շրջաններում` թաց ձյուն եւ ձնախառն անձրեւի տեսքով:

Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մարտի 5-6-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիս-արեւմտյան 3-8մ/վրկ, լեռնային շրջաններում եւ լեռնանցքներում սպասվում է բուք, ճանապարհներին մերկասառույց: Օդի ջերմաստիճանը 5-6-ը կնվազի 2-4 աստիճանով, 7-ին նույնքան կբարձրանա:

Երեւանում, մարտի 3-ին եւ 5-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 4-ին եւ 7-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: