ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը եւ Երեւանի պետհամալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանն, այսօր` մարտի 2-ին, ստորագրել են փոխըմբռնման հուշագիր ԵՊՀ-ում Կայուն զարգազման կենտրոն հիմնադրելու վերաբերյալ:
Կենտրոնը կաջակցի Հայաստանում կայուն զարգացման վերաբերյալ ՄԱԿ-ի հռչագրերի ներդրմանն ու կիրառմանը` դասընթացների, կլոր սեղանների միջոցով եւ ծառայելով որպես գիտնականների աշխատանքին աջակցող ռեսուրս կենտրոն: Կենտրոնի նպատակն է ապահովել քաղաքացիական հասարակության եւ գիտական համայնքի ակտիվ մասնակցությունը Շրջակա միջավայրի եւ Զարգացման մասին ՄԱԿ-ի Ռիո հռչակագրում նշված սկզբունքների խթանման գործում:
Ըստ համաձայնագրի, կենտրոնից անվճար կարող են օգտվել անհատներ, հասարակական կազմակերպությունների, ընկերակցությունների, պետական հաստատությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նախատեսվում է նաեւ հիմնադրել գրադարան եւ վեբ կայք:




























