Իտալական Մոնցայի քաղաքապետի պաշտոնին հավակնող պոռնոաստղերից մեկը որոշել է հրաժարվել պայքարից: Պոռնոաստղ Միլլի Դ’Աբրաչչոն (իսկական անունը Էմիլիա Կուչինյելո է) հրաժարվել է առաջադրվել իր նախկին գործընկեր Իլոնա Շտալլերի հետ, ով առավել հայտնի է որպես Չիչոլինա, որպեսզի, Աստված չանի, իրենց համեմատեն իրար հետ:

Դրա դիմաց Դ’Աբրաչչոն կհավակնի Տորրե դել Գրեկոյի քաղաքապետի պաշտոնին (Նեապոլի մոտ), հաղորդում է La Repubblica-ն:

Բացատրելով իր ընտրությունը, կինը նշել է, որ Նեապոլում եւ նրա շրջակայքում դեռեւս գնահատում են իրեն` Մարադոնայից հետո այստեղ իր անունն են նշում: «Ես այնտեղ Մադոննա եմ»,-ասել է նա:

Ինչպես գրում է La Voce-ն, Չիչոլինայից եւ Դ’Աբրաչչոյից բացի, քաղաքականություն է ուզում մտնել նաեւ պոռնոաստղ Լուանա Բորջիան (իսկական անունը Լուանա Պերդոն է): Նա կպայքարի Տարանտոյի քաղաքապետի պաշտոնի համար:
Տորրե դել Գրեկո քաղաքի ղեկավարի ընտրությունները տեղի կունենան մայիսի 6-ին եւ 7-ին, գրում է Lenta.ru-ն: