Օհայո նահանգի բնակիչ աղջիկը մարդասպանից հրաշքով փրկվելու համար շնորհակալ պետք է լինի եղջերուից:

Նա պատմել է, որ մի քանի օր առաջ երեկոյից հետո ոտքով գնացել է տուն մոտավորապես ժամը 01:00-ին: Երբ աղջիկը անցնելիս է եղել դատարկ վայրով, որտեղ տներ չկան, հանցագործը հարձակվել է նրա վրա, հարվածել դեմքին եւ քարշ տվել դեպի ստվերոտ վայր:

Չարագործը փորձել է խեղդել իր զոհին, նրա վզին փաթաթելով հենց աղջկա պայուսակի բռնակները: Աղջկա ձայներից արթնացել է մոտակայքում ննջող եղջերուն: Կենդանին ոտքի է կանգնել ու այնպես հանկարծակի ցատկել մարդկանց կողմը, որ տղամարդը վախից դիմել է փախուստի, ոչինչ չվերցնելով աղջկանից:

Տուժածը վերադարձել է այն տուն, որտեղ մասնակցել է երեկոյի եւ զանգահարել փրկարար ծառայություն:

Փրկարար-եղջերուի մասին պատմությունը զարմացրել է ոստիկաններին, նրանք նախկինում նման բան լսած չեն եղել, հաղորդում է NEWSru.com-ը: