Վերջին 5 օրերին արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 85,8 մլն ԱՄՆ դոլար 388.25 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 95,9 մլն ԱՄՆ դոլար 389.23 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 10,3 մլն ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 388.55 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում իրականացվել է   650 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 388.82 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

 Հիշեցնենք, որ փետրվարի 20-26-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 25.1 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 33.3 մլն ԱՄՆ դոլար: