Նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկը Բելառուս է այցելել 2005թ-ին: Այդ ժամանակ նա հանդիպել է Բելառուսի քաղաքացի Նադեժդա Ռուտկովսկայի հետ, որը հետո լքել է  երկիրը: Այդ տեղեկատվությունը հաստատել են նաեւ Բելառուսի ՊԱԿ-ում:

NEWSru.com-ը հատված է ներկայացնում փաստթղթից, որում  նշվում է. «Մինսկում գտնվելու ժամանակ Բրեյվիկը շփումներ է ունեցել քաղաքացուհի Ռուտկովսկայի հետ, ով բնավել է նախկին ռազմական Ուրուչիե քաղաքում: Այդ հանգամանքը  առիթ է դարձել Բրեյվիկի` ռազմաբազա այցելելու համար: Ներկայումս Ռուտկովսկան գտնվում է Բելառուսի սահմաններից դուրս: 2009-ին նա մեկնել է Գերմանիա, իսկ հիմա բնակվում է ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգում` հարազատների հետ»: