Կիեւում սումգայիթյան ջարդերի 24-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում  մարտի 1-ին կայացել է  «Սովորական ցեղասպանություն» շարքի  «Սումգայիթ, փետրվար, 1988» ֆիլմը:

Ցուցադրությունից հետո Կիեւում Հայ առաքելական եկեղեցու հովիվ Տեր Հովհաննես Շահնազարյանը  հագեհանգստի կարգ է մատուցել անմեղ զոհերի հիշատակին: Արարողության ավարտին ընդունվել է դիմում Ադրբեջանում հայերի ջարդերի մասին եւ այն փոխանցվել Ուկրաինայում ՄԱԿ-ի գրասենյակին, տեղեկացնում է  Analitika.at.ua-ն:

Նշենք, որ սգո միջոցառումներն Ուկրաինայում մեկնարկել են փետրվարի 28-ին: Հիշատակի միջոցառումներ են անցկացվել նաեւ Ուկրաինայի այն քաղաքներում, որտեղ կա խոշոր հայկական համայնք: