Ռուսաստանի Պետական դումայի նախկին պատգամավոր Աշոտ Եղիազարյանի եղբորը` Արտեմին, հեռակա կարգով խաբեբայության մեղադրանք է առաջադրվել:

Ինչպես հաղորդում է «Վզգլյադը», Արտեմ Եղիազարյանին եւ ձեռնարկատեր Վիտալի Գոգոխիային մեղադրանք է առաջադրվել ավելի քան 3,31 մլրդ ռուբլի լուրացնելու համար: «Քննիչի եզրակացության մեջ նշված է, որ Եղիազարյանը Գոգոխիայի եւ այլ անձանց հետ միասին «անօրինականորեն եւ անհատույց կորպով Դմիտրի Գարկուշային պատկանող «Խեկխեմ» եւ «Համֆասթ» ընկերությունների, նաեւ ՄԴեկորում» ՓԲԸ-ի բաժնետոմսերի նկատմամբ ունեցվածքի իրավունք է ձեռք բերել 3,31 մլրդ դոլարի չափով, դրանք տնօրինել է ըստ հայեցողության, որով զգալի վնաս է պատճառել»,-ասել է գործով տուժողի փաստաբար Ռուբեն Մարկարյանը:

Եղիազարյանի, նրա եղբոր եւ Գոգոխիայի նկատմամբ հետախուզում է հայտարարված: Ըստ որոշ տվյալների, նրանք թաքնվում են ԱՄՆ-ում: