Այս տարի «ART-EXPO 2012» ցուցահանդեսի շեշտը գրական ծրագրի վրա է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանը` ավելացնելով, որ բացի տպագիր արտադրանքին նվիրված տաղավարներից, գիրքը մյուս ցուցատախտակների վրա եւս ներկայացված է:Միջոցառման շրջանակում կներկայացվեն մշակութային տարբեր ծրագրեր, ոչ նյութական պատմամշակությանին ժառանգություն եւ այլն:
Առաջին եւ երկրորդ հարկի տաղավարներում արդեն տեղադրվել է 44 ցուցատախտակ, սակայն մասնակիցների թիվը չի սահմանափակվում: «Շատերին հնարավորություն կտրվի «ART-EXPO 2012»-ի շրջանակում հայտարարել իր մասին, ներկայացնել ստեղծագործական ծրագրեր եւ շնորհանդեսներ: Ընդհանուր մասնակիցների թիվը ավելի քան 200 է»,-ասաց Սամուելյանը:Այս տարվա նորույթն այսպես կոչված էլեկտրոնային կրապակներն են. դրանց միջոցով այցելուները կարող են վիրտուալ ճանպարհորդություն կատարել 28 թանգարաններում:
«ART-EXPO 2012»-ի հյուրն է եղել հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Նախագահը հանգամանորեն ծանոթացել է ցուցանմուշներին` երկար կանգնելով դրանից յուրաքանչյուրի առջեւ: Դիտումից հետո նախագահը մասնակացել է հանդիսավոր թեյախմությանը, որը տեղի է ունեցել հատուկ բացված ստեղծագործական սրճարանում:Ցուցահանդեսը բաց է լինելու մարտի 3-4-ը: Երկու օրվա ընթացքում այցելուներին կներկայացվի մշակութային ոլորտի ողջ սպեկտրը:Նշենք, որ սա արդեն չորրորդ ամենամյա «ART-EXPO»-ն է: Այս տարի այն առանձնահատուկ խորհրդանշական է, քանի որ 2012թ-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն Երեւանը հռչակել է համաշխարհային գրքի մայրաքաղաք: Բացի այդ, այս տարի նշվում է հայ գրատպության 500-ամյակը:




























