Մարտի 2-ի ուշ երեկոյան Իրանում ավարտվել են խորհրդարանական ընտրությունները: Ընտրատեղամասերը փակվել են տեղական ժամանակով ժամը 23.00-ին: Ըստ նախնական տվյալների` քվեարկողների մասնակցության  ցուցանիշը կազմել է 64%: Չորս տարի առաջ ընտրազանգվածի մասնակցությունը կազմել էր  55%-ից մի փոքր ավելի, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Ինչպես ավելի վաղ գրել էր NEWS.am-ը, ընդամենը 290 պատգամավորական տեղերին հավակնում են 3,4 հազարից ավելի քաղաքական գործիչներ: Ընդ որում այս անգամ մեջլիսում   (իրանական խորհրդարան) կընդգրկվեն ռեֆորմիստական կուսակցությունների ներկայացուցիչներ: Ընդդիմադիրները հրաժարվել են ընտրություններին մասնակցելուց` վստահ չլինելով քվեարկության թափանցիկությանը:  Նման հայտարարությամբ են հանդես եկել նաեւ «Իրանի իսլամական մասնակցության ճակատ» խոշորագույն միավորման ներկայացուցիչները:

Ինչպես կանխատեսում են փորձագետները, մրցակցության բացակայության պայմաններում պահպանողական «Աբադգարանը» կրկին կստանա մանդատների մեծամասնությունը: Սակայն ներկուսակցական վեճերը շարունակվում են. հակասությունները ծագել են ներկա նախագահ Մահմուդ Ահմադինեժադի կառավարման ոճի վերաբերյալ տարակարծություններից: