Նախնական տվյալներով Թեհրան-Երեւան չվերթի ՏՈՒ-154 ինքնաթիռի կործանման պատճառ է դարձել օդանավի շարժիչներից մեկում բռկված հրդեհը։ ՏՈՒ-154-ի անկման ականատեսներից մեկը պատմել է, որ վառվող օդանավը մի քանի պտույտ է արել օդում՝ նախքան կործանվելը։
Հիշեցնենք, որ երեկ, Իրանի տարածքում, տեղական ժամանակով ժամը 11.33-ին վայր է ընկել «Caspian airlines»-ին պատկանող, 7908 չվերթն իրականացնող ուղեւորատար ինքնաթիռը, որում եղել են 168 մարդ, այդ թվում 15 հոգանոց ինքնաթիռի անձնակազմը: Նրանք բոլորը զոհվել են: Ըստ նախնական տվյալների, ուղեւորների թվում եղել են 37 հայեր, որոնցից 5-ը ՀՀ քաղաքացիներ, այդ թվում՝ ինքնաթիռի 2 ավիատեխնիկները:




























