Արթուր Մանասարյանը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման եւ պարտավորվել է 1,8 մլն դոլարի տուգանք վճարել ԱՄՆ կառավարությանը` Medicare սխեմայով խարդախություններին մասնակցելու համար:
Հաստատվել է, որ Մանասարյանը 7,4 մլն դոլարի կեղծ ապահովագրական պահանջներ է ներկայացրել Brunswick Medical-ի եւ 8 այլ ձեռնարկությունների միջոցով: Brunswick Medical-ը եղել է ոչ այլ ինչ, քան մի սենյակ, որտեղ ընդամենը նստած է եղել հեռախոսազանգերին պատասխանող մեկ մարդ, գրում է Florida Times-Union-ը:
Նշենք, որ անցած տարի օգոստոսին Մանասարյանը հանցանքի խոստովանություն է արել Բրանսուիքի իր բժշկական ընկերության եւ երկու այլ նահանգներում ֆիկտիվ հիվանդանոցների միջոցով բազմամիլիոնանոց «Medicare» խարդախության քողարկման համար: 49-ամյա Արթուր Մանասարյանն իրեն մեղավոր էր ճանաչել առողջապահության ոլորտում խարդախության եւ անձնական տվյալների գողության համար:




























